Իսպանիայի և Երևանի բնակարանները վարկով եմ ձեռք բերել․ Վահե Հակոբյանը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարց ուղղեց Վահե Հակոբյանի ներկայացրած գույքի և եկամոտների հայտարարագրի վերաբերյալ նշելով, որ նա հայտարարագրել է բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան Երևանում, ավտոկայանատեղիներ, բնակելի տուն և հողամաս Վահագնի թաղամասում, մի շարք տրանսպորտային միջոցներ և դրամական միջոցներ:

«Ես բնավ չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ հարուստ լինելը վատ է, բայց միևնույն ժամանակ, երբ Ազգային ժողովի պաշտոնական կայքում կարդում ենք ձեր կենսագրությունը, տեսնում ենք, որ 1997 թվականից մինչև 2018 թվականը եղել եք պետական ծառայության մեջ, կասե՞ք, որն է ձեր հաջողության գաղտնիքը»,-հարցրեց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Վահե Հակոբյանը նշեց, որ բնակարանները ձեռք է բերել վարկով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել