ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Վաղը` ժամը 13.00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացնելու է ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ.-ին, որի անունը գաղտնի է պահվում»։
Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսի 30-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Դիմումի մեջ նա խնդրել էր մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: