Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 996 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 202 հիվանդ։
2020 թվականի փետրվարի վերջից ի վեր Ադրբեջանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 346,878 դեպք, որից 333,694 մարդ բուժվել է, իսկ կլինիկաներում մահացել է 5,039 հիվանդ:
COVID-19- ով վարակված 8145 մարդու բուժումը շարունակվում է հատուկ հիվանդանոցներում:
Այս ընթացքում երկրում իրականացվել է 4,070,700 թեստավորում՝ կորոնավիրուսային վարակը հայտնաբերելու համար, այդ թվում ՝ 10,465 -ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:
Նշենք, որ ՀՀ-ում երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: