ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի նոր ալիքն անվանել է «ողբերգություն, որը կարելի էր կանխել»:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Փորձագետները մեզ ասում են, որ սա ողբերգություն է, որը կարելի էր կանխել», – ասել է Բայդենը ՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
«Մենք ունենք չպատվաստվածների համաճարակ», – ասել է Բայդենը:
Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները հազվադեպ են վարակվում և գրեթե չեն հասնում մինչև հիվանդանոց:
Բայդենը ասել է, որ պատվաստումների ցածր տոկոս ունեցող պետություններն ունեն 10 -ից 20 անգամ ավելի շատ կորոնավիրուսային դեպքեր:
Միաժամանակ, ըստ նրա, վերջին շաբաթվա ընթացքում պատվաստումների մակարդակը բարձրացել է 55%-ով, իսկ օրական պատվաստումների միջին ցուցանիշը ամենաբարձրն է մեկ ամսվա ընթացքում:
«Սա հուսադրող նշան է», – ասել է Բայդենը: