Վրաստանում պատվաստումից հետո անաֆիլակտիկ շոկի 4 դեպք է արձանագրվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո երկրում գրանցվել է անաֆիլակտիկ շոկի 4 դեպք։  «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ այս մասին Իմնաձեն խոսել է «Ինտերպրեսնյուս» լրատվամիջոցի հետ:

Ըստ Իմնաձեի՝ պատվաստումից հետո եղել են թեթևակի բարդացումներ, որոնք, սակայն, կապված են եղել պացիենտի նյարդային ֆոնի հետ:

Նշենք, որ Վրաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 523․466 քաղաքացի։ Միջին հաշվով` երկրում օրական կատարվում է 15-17 հազար ներարկում:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15 -ին ՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության նոր խմբեր: Հուլիսի 5-ից մեկնարկել է մասսայական պատվաստումը:

Ներկայումս Pfizer- ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca, իսկ 18 -ից բարձրերը` Sinopharm կամ Sinovac:

Ազգային ծրագրի համաձայն ՝ մինչև 2021 թվականի վերջ Վրաստանի չափահաս բնակչության 60% -ը պետք է պատվաստված լինի: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի` կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել