Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 3-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի ՄԱԿՈՒՆՑԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,-նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ 7-րդ գումարն Ազգային Ժողովում նա ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Կենսագրություն
Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երեւանում:
2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Բանասիրական գիտությունների թեկնածու: Մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի դասընթացին (2015թ., ԱՄՆ):
2005 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-2018թթ. պայմանագրային հիմունքով աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:
2018թ. (փետրվար) – 2018թ. (մայիս)՝ Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար:
12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: