8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի 2-րդ օրը խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները՝ Իշխան Սաղաթելյանի։
70 կողմ ձայնով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակի տեղակալ: Քվեարկությունն ընթանում էր փակ, գաղտնի ընթացակարգով:
Քննարկվում է Հակոբ Արշակյանի ընտրության հարցը։