Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր հրամանագրեր է ստորագրել, որոնցում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»: