Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-նշված է հրամանագրում:
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
07.10.1983թ. Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար
Կրթություն
2000-2004թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում, աշխարհագրություն մասնագիտությամբ, աշխարհագրության բակալավրի աստիճան:
2004-2006թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրություն մասնագիտությամբ, մագիստրոսի աստիճան, մասնագիտացումը՝ բնօգտագործում և բնապահպանություն
Աշխատանքային գործունեություն
2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ:
2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի պատասխանատու
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս
2018թ. Մայիս- հոկտեմբեր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
2018-2021թթ.- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
2021թ. օգոստոսի 2-ին նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Այլ տվյալներ
«Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է
Կուսակցական պատկանելիությունը
ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա