Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն:
Սաղաթելյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։
Հարցին՝ եթե իրեն չընտրեն, ինչ կանի, Սաղաթելյանն ասաց, որ դա իրեն չի մտահոգի։