Մեր բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն․ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյան

Վարման կարգով խոսեց ուզեց «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը՝ կրկին խոսելով խմբակցության կալանավորված անդամենրի խնդրի մասին։

«Մարդկայնորեն ու հոգեբանորեն հասկանում եմ Ձեզ, դուք ինչ եք ասում ըստ էության, ասում եք՝ ժողովուրդ ջան, հանգամանքների բերումով ավելի շուտ եմ ծնվել, ստիպված վարում եմ, եկեք շուտ-շուտ պրծնենք, գնանք տներով։ Բայց մտքում էլ երևի ասում եք՝ անիսվի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծչի ղեկին, թողեք հանգիստ վարենք։

Մեր բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն։ Ի՞նչ է ասում Ալիևը․ պահել է մեր գերիներին, ասում է՝ եկեք բանակցենք։ Հիմա նույնը՝ պատանդի կարգավիճակով պահվում են մեր ընկերները, ասում են՝ եկեք նիստը անցկացնենք։ Դա հնարավոր չէ և քանի որ ԱԺ-ն համալրված չէ, ԱԺ-ն իրավասություններ ունի որոշումներ կայացնելու, որպեսզի այս հարցը կարգավորվի, որովհետև սա արտառոց և արտակարգ իրավիճակ է։ Պատանդի կարգավիճակից մեր ընկերները պետք է դուրս գան, քանի որ փոխված է նրանց սահմանադրաիրավական կարգավիճակը»,-ասաց Թևանյանը՝ խոսքն ուղղելով այսօրվա նիստը վարող, տարիքով ամենամեծ պատգամավորին՝ Կնյազ Հասանովին։

Նա էլ իր հերթին նշեց, որ թույլ տան ԱԺ նախագհ ընտրվի, տեղակալներ ընտրվեն, հանձնաժողովի նախագահներ ընտրվեն ու խորհրդանաում նոր առաջ քաշեն բոլոր հարցերը։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ օգոստոսի 2-ին, 8-րդ գումարմա ԱԺ առաջին նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խմբակցության 2 պատգամավորներ այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։ Նա նշեց, որ Սահմանադրությամբ պատգամավորը, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող գտնվել անազատության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել