Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի օր առաջ Լյուքսեմբուրգի Անձնական տվյալների պաշտպանության ազգային հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել Amazon Europe Core-ին՝ պնդելով, որ Amazon- ի կողմից քաղաքացիների անձնական տվյալների մշակումը չի համապատասխանում ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին:
Որոշմամբ Ամազոնը ստիպված կլինի վճարել 746 մլն եվրո տուգանք և վերանայել իր պրակտիկան»: