Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոնների պահպանման հարցում էթիկայի ևկարգապահական հարցերի հանձնաժողովի դերի և գործունեության թափանցիկության բարձրացում:
Ծրագրում նշվում է, որ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը առանցքային դերակատարում պետք է ունենա դատավորի վարքագծի կանոնների պահպանման մշակույթի տարածման և վերահսկողության հարցում: Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և կանխատեսելիությունը ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է մշակել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության ընթացակարգային կանոններ, ձեռնարկել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումների հասանելիությանը այլ դատավորների համար ապահովող միջոցառումներ, նախատեսել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական դերակատարում ունենալու կառուցակարգ:
Աղբյուրը` իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: