Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Աբգար Բուդաղյանին 2021 թվականի հուլիսի 30-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Բուդաղյանն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել