Oգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար, բացառությամբ Գյումրու էքսպրեսը

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել