Հայաստանում առաջին անգամ ԵՊԲՀ քոլեջը 2021-2022 ուսումնական տարում հայտարարում է ընդունելություն՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությամբ:
Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Կարևոր նախաձեռնության մեկնարկը տրված է։
Հայաստանում առաջին անգամ ու հենց ԵՊԲՀ-ն կիրականացնի «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությամբ ընդունելություն։
ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման:
«Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությամբ ուսուցումը քոլեջում 9-րդ դասարանի հիմքով 3 տարի, 12-րդ դասարանի հիմքով՝ 2 տարի տևողությամբ է:
Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 2-ը:
Դիմորդներն ընդունելության հայտը լրացնում և հանձնում են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, որտեղ անհրաժեշտ է ներբեռնել պահանջվող փաստաթղթերը»,- ասված է հայտարարության մեջ: