Աննա Հոխիկյանը հերքում է․ հարցազրույցում որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Աննա Հոխիկյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին վճիռ է հրապարակել, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։

Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հունիսի 8-ի որոշման համաձայն հայտնում ենք․

«15.04.2019 թվականին էլեկտրոնային լրատվամիջոց հանդիսացող «IRAVABAN.NET» («Իրավաբան․նետ») համացանցային կայքում հրապարակվել է «Հայրը 3-ամյա երեխային մոր մոտից հեռացրել է. Աննան շուրջ 1 ամիս է` իր երեխային չի կարողանում անկաշկանդ տեսնել» վերտառությամբ հոդվածը, որում տեղ գտած «(…) նրան հորդորում էին ազատվել երեխայից, (…)», «(…) ամուսինն իր նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է կիրառել. հարվածել է, (…)», «(…) Գևորգը (…) հարբած է եղել (…) 3 ժամ օղու հոտը մեր տնից դուրս չէր գալիս» տեղեկությունները Գևորգ Ռաֆիկի Գևորգյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, զրպարտություն են, ուստի հերքվում են Աննա Հրանտի Հոխիկյանի կողմից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել