«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Օրակարգում 7 հարց է․
- Հաշվիչ հանձնախմբի ստեղծում,
- Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ,
- Մշտական հանձնաժողովների ստեղծում,
- Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ,
- Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում,
- Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներն են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: