Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է Թբիլիսիի կլինիկաներում քովիդ-մահճակալների պակասի մասին:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում: Շրջաններում տեղերի խնդիր չկա. 1 258 ազատ մահճակալ կա: Խնդիրը միայն մայրաքաղաքում է:
Զուգահեռաբար` աճում է մահճակալների քանակը քովիդ- հյուրանոցներում, որտեղ տեղավորվում են հոսպիտալացման կարիք չունեցող հիվանդները, որոնք ցանկանում են մնալ բժիշկների շուրջօրյա հսկողության տակ` մինչև ամբողջական վերականգնումը:
Առաջիկա օրերին քովիդ-հյուրանոցներում մոբիլիզացվելու է 400 լրացուցիչ մահճակալ:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք:
Երկրի կլինիկաներում մահճակալների 80% -ը զբաղված է: Արհեստական շնչառության սարքերի պակասի մասին չի հաղորդվում: Այժմ վերակենդանացման բաժանմունքում կա կորոնավիրուսով վարակված 205 մարդ: