Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 647 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 34,

– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 6,

– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 22 նյութեր: Դրանցից.

 

– 5-ով նյութերը քննարկման փուլում են,

– 5-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 4-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),

– 12-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

– 2-ը կարճվել են /հանցակազմի բացակայության հիմքով/,

– 9-ը գտնվում են նախաքննության փուլում,

– 1-ն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 12 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 11 նյութ:

Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 12 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 10-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել