ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունաստանում, ուր բավական լավ ցուցանիշ ունեն պատվաստման և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորը անխտիր փակ տարածքներում դիմակ են կրում:
Առանց ստիպելու, մարդիկ հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ հանգիստ կրում են դիմակ:
Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք առանց պարտադրանքի էլ՝ դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում:
Չէ, որ մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք դիմակ կրելը ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար»,-նշել է նա: