Անվճար բժշկական ծառայություններ` Մեղրիի բնակիչներին և այնտեղ բնակվող արցախցիներին

Մեղրիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՌԴ օգնության նախաձեռնության աջակցությամբ, իրականացնում է ծրագիր՝ պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների շրջանում:

Վաղը՝ հուլիսի 23֊ին ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի բնակիչներին և համայնքում բնակվող արցախցիներին կտրամադրվեն

📌թերապևտի
📌մանկաբույժի
📌հոգեբանի խորհրդատվություն
📌ուլտրաձայնային հետազոտություն
📌վահանաձև գեղձի հորմոնների (ըստ անհրաժեշտության) ստուգում,
📌ՄԻԱՎ-ի
📌 հեպատիտ Բ-ի, Ց-ի վերաբերյալ հետազոտություններ

Ծառայությունները կտրամադրվեն ՌԴ օգնության ծրագրի շրջանակում նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Ծառայությունները կտրամդրվեն անվճար:

Ցանկացողները վաղը ժամը 10:00-ից մոտենան Մեղրի քաղաքի մշակույթի տան հարևանությամբ տեղակայված շարժական կլինիկային:

Չափահաս անձինք ներկայանան անձնագրով և սոցքարտով, անչափահասները՝ ծննդյան վկայականով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել