ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք կա։
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Պարտականություններ՝
✅ Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննության իրականացում,
✅ Փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավում և անհրաժեշտ փաստաթղթերի ապահովում,
✅ Փորձաքննության փուլերում հանրային քննարկումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին մասնակցություն,
✅ Փորձաքննության իրականացման արդյունքում տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերի կազմում և ստորագրում
✅ Իր կողմից փորձաքննական գործընթաց իրականացրած հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրությունների պատասխանների կազմում,
✅ Փորձաքննական գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվության տրամադրում՝ տնօրենի և/կամ տնօրենի տեղակալի մասնակցությամբ,
✅ Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
✅ Բարձրագույն մասնագիտական կրթություն,
✅Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն,
✅Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
✅Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
✅Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Internet Tools)
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջին կարգի մասնագետ»
Դիմելու վերջնաժամկետը` հուլիսի 29, ժամը 17:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։