Տիգրան Արզաքանցյանը և նրա կինը Գեղարքունիքի մարզում ներդրումային ծրագրեր կիրականացնեն

Տիգրան Արզաքանցյանը և նրա կինը` Նատալիա Ռոտենբերգը, հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կագավորման, մարզային բնույթի այլ թեմաների:

Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում, վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը նշեցին, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն իրականություն դարձնելու հարցում:

Սանոսյանը նշեց` մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև մարզում նոր և հիմնական աշխատատեղերի ստեղծում:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել