Խնդրում ենք չանհանգստանալ․ Բարձրունի բնակավայրում շչակ է գործարկվելու

Հուլիսի 23-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է ԱԻՆ հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել