Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօրվանից, Կադաստրի կոմիտեի Երևան քաղաքի գրասենյակներում սկսեցին գործել առցանց ծառայությունների մատուցման և քաղաքացիներին առցանց ծառայությունների հնարավորությունների ներկայացման պատուհանները:
Նման միջոցառումների իրականացումը ունի կարևոր և հեռանկարային նպատակ, այն է, քաղաքացիների շրջանում տարածել Կադաստրի կոմիտեի ծառայությունների առցանց հարթակի առկայության և մատչելի օգտագործման արդեն իսկ կայացած փաստը: Այս հանգամանքը թույլ կտա ապագայում խնայել հանրային միջոցներ և ՀՀ քաղաքացիների թանկագին ժամանակը և առողջությունը:
Հարգելի՛ հայրենակիցներ, կրկին անգամ հորդորում եմ մաքսիմալ օգտվել առցանց հարթակից:
Օրինակ, իմ դեպքում միասնական տեղեկանքի դիմում ներկայացնելը տևեց 1.5 րոպե, որը ես կարող էի կատարել տանից, իմ հեռախոսով կամ համակարգչով»: