Արցախի հոգևոր թեմի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին կազմակերպվելու է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը:
«Հուլիսի 24-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդվոց և թոռանց տոնին, կազմակերպվելու է մեծ ուխտագնացություն դեպի Ամարաս: Մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց տվյալները Ստեփանակերտի եկեղեցիներից որևէ մեկում: Մեքենաները շարժվելու են դեպի Ամարաս հուլիսի 24-ին առավոտյան՝ ժամը 08:30֊ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից (Արմենիա հյուրանոցի դիմացից)», – նշել է Տեր Ներսես քահանա Ասրյանը: