Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 21-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Սուրեն Սահակյանը այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա հունվարին։ Նախարարությունում սա առաջին կադրային փոփոխությունը չէ։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատվեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ Արշակ Կարապետյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը թողնելուց հետո նշանակվեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։
Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։
Ծննդյան թիվ և վայր՝ հունվարի 1, 1958թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1978 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:
Աշխատանքային գործունեություն
Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:
1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար:
1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական տեսչության պետ
1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ
1995-1999թթ. ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2002-2005թթ. «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն
2005-2007թթ. «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն
2008-2011 թվականներին «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն
2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ
Պարգևներ՝
2002թ. Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: