Սա է արժեքային հեղափոխության բանալին․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Եվրոպան Հայաստանի համար մեկ խնդիրը չեն։

Հայաստանի թիվ մեկ խնդիրը անառողջ քաղաքական դաշտն է (առողջ քաղաքական դաշտի բացակայությունը)։

Անառողջ քաղաքական դաշտ ունենալու խնդիրը այդ դաշտի ապագաղափարական լինելն է։

Քաղաքական դաշտի ապագաղափարական լինելու պատճառը չինքնորոշված հանրությունն է։

Ինքնորոշված հանրություն ունենալու ճանապարհին առաջին խնդիրը իրավագիտակից, պատասխանատու քաղաքացու գոյությունն է։

Կրթենք ու կրթվենք ՔԱՂԱՔԿԱՆԱՊԵՍ, դառնանք ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, ԱՐԺԵՔԱՅԻՆ, ՊԱՀԱՆՋԱՏԵՐ և ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ։

Սա է արժեքային հեղափոխության բանալին, սա է Հայաստանի կայուն զարգացման, առաջընթացի բանաձևը։

Հայրենասիրությունը, ազգապահպանությունը, ազգային պետության գոյությունն ու զարգացումը հնարավոր չի առանց վերոնշյալի։

Ինչպե՞ս… գրեք ինձ խոսենք ճանապարհների մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել