Սյուզաննա Բարսեղյանը ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 20-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ վերջինս այդ պաշտոնին նշանակվել է 2020-ի մայիսին։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982թ., 29 ապրիլի, Տավուշի մարզ, գ. Ոսկեվան

Կրթություն

1999-2003թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Սոցիալ-քաղաքական գիտությունների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտում՝ ստանալով սոցիոլոգիայի բակալավրի աստիճան
2003-2005թթ. սովորել է նույն համալսարանում՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան
2014-2020թթ. հանդիսացել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ:
2020թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2004-2009թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ նախ որպես սոցիոլոգ, փորձագետ, ապա՝ հետազոտությունների ղեկավար
2006-2007թթ. աշխատել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում՝ որպես մոնիտորինգի և գնահատման պատասխանատու
2010-2011թթ. աշխատել է «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում՝ որպես սոցիոլոգ, տվյալների վերլուծաբան
2011-2012թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնում
2012-2015թթ. աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ որպես Զարգացման ռազմավարական ծրագրերի պլանավորման և ներդրման բաժնի պետ
2015-2020թթ. հանդիսացել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ
2011թ-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող է
2020թ. մայիսի 4-ին նշանակվել է Վարչապետի օգնական:

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել