Քույր ու եղբայր Ա․ և Գ․ Շամոևներին մեղադրանք է առաջադրվել հունիսի 2-ին, ժամը 6:20-ի սահմաններում, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, ՀՀ պետական սահմանի անցակետերը շրջանցելով Վրաստանի կողմից ՀՀ սահմանը հատելու համար։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին։
Ա․ և Գ․ Շամոևները կալանավորվել են։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: