Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Վ. Վերշինինը ընդունել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ. Ս. Տողանյանին: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում `Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շրջանում հրատապ խնդիրների լուծման համատեքստում միջազգային մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավման խնդրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել