Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնել են Ցիցիշվիլիի կլինիկայից:
Առկա տեղեկատվության համաձայն, նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի Ալֆա (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:
Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է Դելտա (հնդկական) շտամով: