Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում ցեղասպանությունների հետազոտական ինստիտուտ ստեղծելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանին կից և կոչվելու է «Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների միջազգային ինստիտուտ»:
Էրդողանի կողմից հուլիսի 14-ին ստորագրված որոշումը տեղադրված է պաշտոնական որոշումների ու կարգադրությունների հրապարակման Resmi Gazete կայքում: