Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 382 734 է:
Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 30 867 թեստավորում, որից 16 167-ը հակամարմինների արագ թեստով, 14 700-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 164 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 362 491 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5 503:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4.53 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4.21%, վերջին 7 օրվանը՝ 4.65%: