Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գոռ Հարությունյանը երեք տարի ժամկետով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Նապոլեոն Օհանյանը երեք տարի ժամկետով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արա Բաբայանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: