Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արթուր Ռազմիկի Հովսեփյանին ազատել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր մարտի 16-ին։
Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշման համաձայն էլ, Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։