Այսօրվանից հանվել է Շվեդիա մուտքի արգելքը

Հայաստանում բնակվող անձիք կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից: Այս մասին հայտնում է Երևանում Շվեդիայում դեսպանությունը։

Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի, հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել՝ Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձիք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել մոտակա Շվեդիայի դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձիք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել