Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի համաքաղաքացիներ,
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերում։
Հայցում ենք Ձեր մասնակցությունը՝ խախտումների ու բացթողումների հայտնաբերման հարցում։ Ձեր մասնակցությունը կօգնի մեզ՝ ավելի որակյալ դարձնել սպասարկումը, հատկապես տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերին ընդառաջ»։