ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով, այսօրվանից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը։
Հասցեներ՝
1️⃣ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
2️⃣ N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
3️⃣ N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
✅Ավտոկայանատեղի
✅ Շվաքարաններ
✅ Հանդերձարաններ
✅ Սանհանգույցներ
✅Խաղահրապարակներ
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն»։