Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, և հիմք ընդունելով Վ. Թելունցի հետ 2016թ. հունիսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝
1.Վարդիթեր Համլետի Թելունցին՝ 2021 թվականի հուլիսի 1-ից ազատել «Երևանի Պարույր Սևակի անվան հ.123 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի հունիսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Պարույր Սևակի անվան հ.123 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Էդեմա Ասրիի Ներսեսյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»: