Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ: Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունից:
Նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ է անցկացնում խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար: