Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը: Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ:
«Մերժեց բավականին դողդողացող ձայնով: Ամեն ինչ էլ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ: Որոշակի կարճ ժամանակ անց կհանդիպենք Առաջին ատյանի դատարանում»,-նշեց Վարդևանյանը:
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այդ որոծումը քաղաքական երանգ է պարունակում:
«Պարոն Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը: Նա այս պահին հիվանդանոցում չէ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում է»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը: