Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր:
Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
Հիշեցնենք, որ Wizz Air ավիաընկերության առաջին չվերթը կատարվել է նախորդ տարի՝ 2020 թվականի մարտի 20-ին։ Կորոնավիրուսային համաճարակից հետո թռիչները կանգնել էին։