ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: