Այս տարի ՀՀ պետական խորդհրդանշաններին նվիրված ավանդական տոնական քայլերթը, տեղի չի ունենա

Այս տարի ՀՀ պետական խորդհրդանշաններին նվիրված ավանդական տոնական քայլերթը, տեղի չի ունենա: Այս մասին հայտնում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը։

«Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ,

Սփյուռքում և Արցախում ապրող հայրենակիցներ, շնորհավորում ենք ՀՀ սահմանդարության և պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ:

Հայտնում ենք, որ այս տարի ՀՀ պետական խորդհրդանշաններին նվիրված ավանդական տոնական քայլերթը, տեղի չի ունենա:

Տոնը տարիներ շարունակ իր ջերմ ընդունելության է արժանացել և բացի լոկ տոնական տրամադրություն հաղորդելուց, այն հասարակության մեջ արմատապես ձևավորել է խորը հարգանք և գիտակցում պետանության նկատմամբ՝ հայրենասիրական բարձր ոգեղենություն հաղորդել սերունդներին:

Ամենայն հարգանք ու մեծագույն խոնարհում ունենալով 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին, այս տարի հուլիսի 5-ին նախատեսված տոնական միջոցառումները տեղի չեն ունենա: Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր գործունեությունը պետական խորհրդանշանների հանարահռչակման այլ ծրագրեր իրականացնելով:

Ամեն տարի, սկսած 2010 թվականից, հուլիսի 5-ին, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպվել և իրականացվել են ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական միջոցառումներ, ինչը հանրության շրջանում տարածել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման և արժևորման գաղափարախոսությունը»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել