Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն՝ հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։
Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։
Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությանը այն շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք տուժել են մարտական գործողություններից:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով: