ԲԴԽ-ն հերքում է լուրերը, թե Գագիկ Ջհանգիրյանի դռան մոտ կոնյակ-բոնբոներկայով հերթեր են

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
««Հրապարակ» օրաթերթը այսօր «ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴՌԱՆԸ ԿՈՆՅԱԿ-ԲՈՆԲՈՆԵՐԿԱՅՈՎ ՀԵՐԹԵՐ ԵՆ» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ:
Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է:
«Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել