Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սիբիրյան խոցի  ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել   գյուղի 7 բնակիչ:  Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշեց վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն  հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք:  Նրանց վիճակն այս պահին նորմալ է»:

Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել