Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 30-ին նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ս. Մկրտումյանի դիմումը՝
1.Սասուն Մկրտումյանին՝ 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար»։